Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վարդան Օսկանյանը՝ Տիգրան Սարգսյանին

Վարդան Օսկանյանը՝ Տիգրան Սարգսյանին
28.12.2013 | 16:15

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Facebook-ի իր էջում արձագանքել է վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ասուլիսում հնչեցած հայտարարություններին:

«Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով»,-գրել է Օսկանյանը:

Դիտվել է՝ 1360

Մեկնաբանություններ