ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Թուրքիայում դեռ բողոքում են

Թուրքիայում դեռ բողոքում են
28.12.2013 | 16:16

Թուրքիայում կոռուպցիոն սկանդալներից հետո Ստամբուլի կենտրոնում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։ Hurriyet-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին, թուրքական կառավարության հրաժարականի պահանջով Ստամբուլի Իսթիքլալ պողոտայում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ ոստիկանությունը խիստ մեթոդներ է կիրառել։ Բողոքի ակցիան սկսվելու էր երեկոյան 19։30-ին, սակայն ոստիկանությունը սկսել է միջամտությունն արդեն 18։30-ին, քանի որ մեծ թվով քաղաքացիներ սկսել էին բողոքի երթ անել։
Ոստիկանությունը ձերբակալել է նաեւ ակցիայի մասնակից 70 քաղաքացու։

Դիտվել է՝ 980

Մեկնաբանություններ