ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք

Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք
29.12.2013 | 21:49

Նախագահական ընտրություններում պարտության կրած թեկնածու Ալի Աքբար Վելայեթին Իրանի կառավարության վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Իրանի համար օգտակար կլինեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում ներգրավված երկրների (ԱՄՆ, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, և Ֆրանսիա) հետ առանձին բանակցությունները: «Մենք կշեղվենք ճիշտ ուղուց, եթե առանձին-առանձին չբանակցենք այդ վեց երկրների հետ»,- ասել է Վելայեթին:
Իրանի բանագնացների թիմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանի և նշված վեց երկրների միջև փորձագիտական մակարդակով բանակցությունները շարունակվելու են դեկտեմբերի 30-ին Ժնևում:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ