ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Սլուցկին խոչընդոտներ չի տեսնում

Սլուցկին խոչընդոտներ չի տեսնում
29.12.2013 | 21:53

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի խանգարի Հայաստանին Մաքսային միություն մտնել: Այնուհանդերձ, այդ գործոնը հաշվի կառնեն և Հայաստանի ղեկավարությունը, և Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, և նրանք, ովքեր կապ ունեն եվրասիական շինարարության հետ»՝ ասել է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
«Հայաստանն ու Ադրբեջանը, ցավոք, երկար ժամանակ է Լեռնային Ղարաբաղի պատճառով հակամարտության մեջ են, այդ պատճառով մեկ երկրի նախաձեռնությունները շատ հաճախ, միանգամայն բնականաբար, մյուս երկրի հարձակմանն են ենթարկվում»՝ բացատրել է Սլուցկին: «Մաքսային միությանն անդամակցելու և Հայաստանի մաքսային սահմանի ձևավորումը մնացած տարածքի հետ, անկասկած, տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի գործոնի հաշվառմամբ, Հայաստանը և Մաքսային միության մյուս երկրները ընդհանուր սահման չունեն և դա արգելք չէ»,-գտնում է Պետդումայի հանձնաժողովի նախագահը:

Դիտվել է՝ 907

Մեկնաբանություններ