Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երկրորդ ահաբեկչությունը Վոլգոգրադում

Երկրորդ ահաբեկչությունը Վոլգոգրադում
29.12.2013 | 23:18

Տասնվեց մարդ է զոհվել Վոլգոգրադի երկաթուղային կայարանում կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ավելի վաղ հայտնում էին 14 զոհերի մասին, բայց երկու վիրավոր վախճանվել են հիվանդանոցում և զոհերի թիվը հասել է 16-ի: Հիվանդանոցում են քառասունհինգ վիրավորներ: Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում մտցվել է ահաբեկչության վտանգի բարձր մակարդակ, որը կշարունակվի 15 օր:

Պայթյունի նախնական ուժգնությունը գնահատվում է նվազագույնը 10 կգ պայթուցիկ նյութին համարժեք: Զոհերի թիվը կարող էր ավելին լինել, եթե չգործեր արգելակման համակարգը, որը թույլ չի տվել մահապարտին անցնել մետաղական դետեկտորների շրջանակից սպասասրահ, որտեղ մեծ թվով ուղեւորներ էին կենտրոնացած, այդ թվում նաեւ երեք գնացքների ուղերթի հետաձգման պատճառով: Վոլգոգրադի ահաբեկչությունը նախնական տվյալներով իրականացրել է դաղստանցի Օքսանա Ասլանովան՝ Իսրապիլ Վալիջանովի կինը: Նրա ամուսինը հայտնի էր Ամիր Հասան անունով: Ասլանովան նախապատրաստական դասընթացներ է անցել Նաիդա Ասիյալովայի հետ, որ Վոլգոգրադում օգոոստոսին պայթեցրել էր ավտոբուսը: Ամիր Հասանը սպանվել է 2011-ի մարտի 18-ին և նրա կինը երկու տարում մի քանի այլ զինյալների հետ է ամուսնացել:

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ