ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ցավակցում ու դատապարտում են ահաբեկչությունը

Ցավակցում ու դատապարտում են ահաբեկչությունը
30.12.2013 | 14:03

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ցավակցություն է հայտնել Ռուսաստանին՝ Վոլգոգրադի ահաբեկչության առիթով: Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը դատապարտում է ահաբեկչությունը, որ ոչ ազգություն ունի, ոչ սահմանններ է ճանաչում և պատրաստ է առաջադեմ մարդկության հետ պայքարել XXI դարի այդ չարիքի հետ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարան դատապարտել է Վոլգոգրադում կատարված ահաբեկչությունը. «Ես խստիվ դատապարտում եմ այդ դաժան ահաբեկչական գործողությունը, որ դարձել է բազում մանմեղ մարդկանց մահվան պատճառ: Միջազգային հանրությունը պետք է միավորվի ահաբեկչության դեմ համատեղ պայքարի համար: Այսպիսի դաժան ահաբեկչական գործողություններն արդարացում և քաղաքակիրթ աշխարհում տեղ չունեն»,- հայտարարել է նա:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը ևս դատապարատել է Վոլգոգրադի ահաբեկչությունը և արագ ապաքինում մաղթել վիրավորներին:

«Ես կտրականապես դատապարտում եմ ահաբեկչական գործողությունը Վոլգոգրադի երկաթուղային կայարանում, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ»,-նշված է Բրյուսելում տարածված հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «նման բարբարսական արարքների համար պատճառներ չի տեսնում»: «ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը միասին են պայքարում ահաբեկչության դեմ, այդ թվում համատեղ աշխատանքով տեխնոլոգիաների վրա, որոնք կոչված են կանխել հասարակական տրանսպորտում ահաբեկչական հարձակումները: Մենք շարունակելու ենք համագործակցել ի շահ մեր քաղաքացիների անվտանգության, մեր երկրների անվտանգության»,-ընդգծել է Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ