Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Լարվածությունն ուժեղանում է

Լարվածությունն ուժեղանում է
30.12.2013 | 16:17

Անգլիայի պրեմիեր լիգայի հերթական տուրի խաղերից հետո մրցաշարային աղյուսակի վերին երեք հորիզոնականն ունի հետևյալ տեսքը` «Արսենալ» -42, «Մանչեստր Սիթի» -41, «Չելսի» -40 միավոր: Եռյակը կազմած բոլոր թիմերն էլ հաղթել են հերթական հանդիպումներում, սակայն դրանցից ամենածանրակշիռը, թերևս, «Չելսիինն» էր «Լիվերպուլի» նկատմամբ` 2:1: Անգլիայի առաջնությունում առաջին անգամ երրորդ տեղը զբաղեցնող թիմը երեք միավորի տարբերությամբ առաջ պոկվեց չորրորդ տեղում գտնվող ակումբից: Արդեն երկրորդ անընդմեջ պարտությունն է կրում «Լիվերպուլը», երկուսն էլ` նույն հաշվով, երկուսն էլ` արտագնա խաղում, և երկուսում էլ դաշտից առանց գոլի է հեռանում Լուիս Սուարեսը, ով, սակայն, շարունակում է տասնինը գնդակով գլխավորել ռմբարկուների ցուցակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1528

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ