Կոռուպցիոն սկանդալի պատճառով Թուրքիայում առաջացած քաղաքական անկայունությունը երկրի տնտեսությանը հասցրել է 100 միլիարդ դոլարի վնաս։ Այդ մասին հայտնել է փոխվարչապետ Բյուլենթ Առինջը։
Չնայած անցած շաբաթ տեղի ունեցած զանգվածային հակակառավարական ցույցերին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը։
Դեկտեմբերի կեսերին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում կոռուպցիայի գործով իրականացրել է խոշորածավալ գործողություն՝ ձերբակալելով ավելի քան 50 մարդու։ Նրանց թվում էին ներքին գործերի, էկոնոմիկայի և քաղաքաշինության նախարարների որդիները, բարձրաստիճան պաշտոնյաներ։