Չնայած Ծննդյան տոներին Ժնևում ընթանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը: Այս անգամ բանակցում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ պետությունների, Գերմանիայի և Իրանի փորձագետները: Բանակցությունների հիմնական թեման նոյեմբերի 24-ի համաձայնագրի կատարման ժամանակացույցի մշակումն է:
Իրանի միջուկային հարցերով գլխավոր բանագնաց Աբաս Արաղչին հույս է հայտնել, որ համաձայնագրի կատարումը կսկսվի առաջիկա մեկ ամսում: