ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Փոքրամասնություն» ասելու փոխարեն ավելի լավ է ասեն «ոչ մուսուլման իրանցիներ»

«Փոքրամասնություն» ասելու փոխարեն ավելի լավ է ասեն «ոչ մուսուլման իրանցիներ»
31.12.2013 | 01:18

Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայ համայնքին պատկանող «Ավբիսյան» հիվանդանոցին 10 միլիարդ իրանական ռիալ (350.000 դոլար) նվիրատվություն է արել։ IRNA գործակալությունը հաղորդել է, որ նախագահի խորհրդական Հոսեյին Ֆերեյդունն ասել է՝ մուսուլմանների և ոչ մուսուլմանների համակեցությունն Իրանում լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Թեհրանի հայկական հիվանդանոց այցելության ընթացքում նա նշել է, թե «փոքրամասնություն» ասելու փոխարեն ավելի լավ է ասեն «ոչ մուսուլման իրանցիներ»։

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ