Թուրքիայում շարունակվող կոռուպցիոն սկանդալը ուղղված է Թուրքիայի իշխող կուսակցությանը՝ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան։ Նրա գնահատականով՝ երկրում կան ուժեր, որոնք միավորվել են ընդդեմ իշխող կուսակցության։ Ալան խոստացել է, որ շուտով կբացահայտվի, թե ով է կանգնած այդ իրադարձությունների ետևում։