ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Ջեյմս Ուորլիկ. «Բռնության հետագա դրսևորումները անթույլատրելի են»

Ջեյմս Ուորլիկ. «Բռնության հետագա դրսևորումները անթույլատրելի են»
31.12.2013 | 01:23

ԵԱՀԿ Մինսկի խումբը նախապատրաստում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ նոր հանդիպում: ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիկը իր Twitter-ում գրել է. «Բռնության հետագա դրսևորումները անթույլատրելի են»՝ հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների ստանձնած պարտավորությունները և հրադադարի ռեժիմը:
Համանախագահների համատեղ հայտարարությունը նախատեսում էր, որ 2014-ի հունվարին ԵԱՀԿ նոր նախագահի հետ խորհրդակցությունից հետո ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով:

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ