ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

«Ղարաբաղի հայերը առաջին հերթին լոյալ են Ռուսաստանի, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանի նկատմամբ»

«Ղարաբաղի հայերը առաջին հերթին լոյալ են Ռուսաստանի, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանի նկատմամբ»
31.12.2013 | 01:25

WikiLeaks-ը վերջերս հրապարակել է Stratfor հետախուզական-վերլուծական ընկերության Եվրասիայի հարցերով վերլուծաբան Լորեն Գուդրիչի նամակը. «Ղարաբաղի հայերը անհավանական կատաղի կռվողներ են, թերևս, լավագույնը տարածաշրջանում (նույնիսկ նախկին ԽՍՀՄ-ի երկրներում) Ադրբեջանցիները դա գիտեն: Ադրբեջանցիները պատրաստ չեն պատերազմ վարել, ինչպես ռուսները կռվում են չեչենների հետ». Գուդրիչը գրում է, որ ղարաբաղյան բարբառը տարբերվում է գրական հայերենից և Ղարաբաղում չափազանց շատ են ռուսերենով մակագրությունները: «Ղարաբաղի հայերը առաջին հերթին լոյալ են Ռուսաստանի, իսկ երկրորդ հերթին՝ Հայաստանի նկատմամբ», գտնում է Լորեն Գուդրիչը:

Դիտվել է՝ 1235

Մեկնաբանություններ