ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Եվրոն Լատվիայի տնտեսական զարգացման մեծ հնարավորություն է

Եվրոն Լատվիայի տնտեսական զարգացման մեծ հնարավորություն է
02.01.2014 | 13:02

Հունվարի մեկից Լատվիան միացավ եվրագոտուն՝ դառնալով 18-րդ երկիրը, որտեղ գործելու է միացյալ եվրոպական արժույթը: Լատվայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը գտնում է, որ եվրոն «Լատվիայի տնտեսական զարգացման մեծ հնարավորություն է»: Լատվիացիները միանշանակ չեն ընդունում ազգային արժույթի` լատի փոխարինումը եվրոյով: Նրանց հիմնական մտահոգությունը գների հնարավոր բարձրացումն է:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ