ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մենք ուզում ենք, որ դուք մնաք

Մենք ուզում ենք, որ դուք մնաք
02.01.2014 | 13:15

Մեծ Բրիանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը իր ամանորյա ուղերձում շոտլանդացիներին հորդորել է դեմ քվեարկել անկախության հանրաքվեում, որը նշանակված է սեպտեմբերի 18-ին: Նա հավատացրել է, որ Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները ցանկանում են, որ Շոտլանդիան մնա միասնական երկրի կազմում: Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվեն տեղի է ունենալու Շոտլանդիայի կառավարության նախաձեռնությամբ, որը գլխավորում է ազգայնականների առաջնորդ Ալեքս Սելմոնդը: «Քվեարկությունը հանրաքվեի ժամանակ ամենամեծ որոշումն է, որ երբևէ ընդունել է Շոտլանդիան: Նրա արդյունքը նշանակալից է բոլորիս համար՝ Միացյալ թագավորության որ մասում էլ մենք ապրենք»,-ասել է Դևիդ Քեմերոնը: Նա գտնում է, որ քվեարկությունը ոչ թե առաջիկա մի քանի տարիների կյանքն փոխելու, այլ կարող է ընդմիշտ փոխել երկրի կյանքը: «Ազգերի մեր ընտանիքը իրեն լավագույնս դրևորում է, երբ մենք միասին ենք աշխատում՝ ղեկավարվելով միասնական շահերով ու միասնական նպատակներով»,-ուղերձում ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը: «Թող այս տարի Անգլիայի, Ուելսի, Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները բոլոր շոտլանդացիներին ասեն. «Մենք ուզում ենք, որ դուք մնաք: Միասին մենք կարող ենք կառուցել ավելի հզոր Միացյալ թագավորոթյուն մեր որդիների ու թոռների համար»,-ևս մեկ անգամ հորդորել է Քեմերոնը:

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ