ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Չինաստանը հզորացնում է ռազմական ներուժը

Չինաստանը հզորացնում է ռազմական ներուժը
02.01.2014 | 13:18

2013-ին արմատական փոփոխություններ եղան Չինաստանի արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ: Չինաստանը դառնում է համաշխարհային ռազմական պետություն: Մարտին Պեկինը փոխեց իր վարքագիծը Սենկակու վիճելի կղզիների նկատմամբ՝ առաջին անգամ վերահսկողության համար այնտեղ ուղարկելով ռազմանավեր և մարտական ինքնաթիռներ: Այդ քայլը լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ: Չինաստանը նաև կարևոր բարեփոխումներ իրականացրեց ծովում անվտանգության ծառայություններ իրականացնող կառույցներում՝ ստեղծելով ափամերձ պահպանության միասնական և հզոր ծառայություն: Բարեփոխումները ուժեղացրին վիճելի իրավիճակներում ոչ ռազմական միջոցներով արձագանքման Չինաստանի հնարավորությունները: Նոյեմբերին Չինաստանը Արևելաչինական ծովում նշագծեց իր հակաօդային պաշտպանության սահմանները: ԱՄՆ-ը և Ճապոնիան սկսեցին ցուցադրական թռիչքներ այդ տարածքում՝ ցույց տալու, որ չեն ընդունում Պեկինի որոշումը:

2013-ին Չինաստանը էականորեն մեծացրեց ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու իր հնարավորությունները թե երկրում, թե երկրից դուրս՝ ստեղծելով Պետական անվտանգության խորհուրդ:

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ