ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինձ չսպասեք Ամանորին

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Ինձ չսպասեք Ամանորին
02.01.2014 | 13:31

Ներողություն, որ ձեր տուն չեմ գա ու չեմ համտեսի ձեր սեղանների՝ կոկորդիլոսի, հավի, խոզի, ոչխարի բդերը: Ով ինչ ուզում է թող ասի, բայց ես իմ ճիշտն ու սխալը ունեմ: Չեմ կարող ուրախ լինել հատկապես այս օրերին, երբ դրսում՝ քաղցած մարդիկ, ծերանոցներում՝ լքված իմ տատիկներն ու պապիկները աչքները սառած սպասում են իրենց որդիներին: Չեմ կարող ուրախ լինել, երբ ընտանիքներ կան, որ դեռ տնակներում են անցկացնում Ամանորը, երեխաներ, որոնց ծնողները չեն կարող իրենց երեխաներին նվերներ գնել, երբ իմ ժողովուրդը պակասում է, երբ հայն իր երկրից դուրս է անցկացնում տոները: Ինձ չսպասեք Ամանորին, ես այդ օրերին դուրս չեմ գալու տնից, ոչ մեկին երբևէ հույր չեմ գնացել այդ օրերին ու չեմ գնա, որովհետև ինձ համար տոնը տոն է լինում, երբ այդ տոնին մասնակցում են բոլորը, ու համազգային է այն, ու երբ բոլորն են ուրախ: Սիրած տոն չունեմ, որովհետև հատկապես Հայաստանում տոները, էս էլ արդեն քանի տարի, դարձել են խեղճ... Հունվարի հինգի երեկոյան կգնամ եկեղեցի՝ Սուրբ Ծննդյան պատարագին: ներողություն, որ ձեր տուն չեմ գա ու չեմ համտեսի ձեր սեղանների՝ կոկորդիլոսի, հավի, խոզի, ոչխարի բդերը:

Դիտվել է՝ 8934

Մեկնաբանություններ