Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Պուտինի, Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման անցկացումը չի բացառվում, սակայն դրա նախապատրաստման մեկնարկի մասին խոսելը դեռ վաղ է՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտնել էր, որ Պուտինը և Ծինփինը քննարկել են Թրամփի մասնակցությամբ եռակողմ հանդիպման հնարավորությունը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 18-19-ին՝ Չինաստանում։               
 

Հռոմի պապը Հռոմի պապ է նաև Չինաստանում

Հռոմի պապը Հռոմի պապ է նաև Չինաստանում
09.01.2014 | 19:57

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Չինաստանում կայացած մամուլի միջազգային խորհրդաժողովի ընթացքում իրականացված սոցհարցման արդյունքներով 2013-ի ամենաազդեցիկ անձանց առաջին տասնյակում է: Վատիկանի Fides գործակալությունը հաղորդել է, որ Հռոմի պապը դարձել է առաջին հոգևոր առաջնորդը, ում Չինաստանում նման կարգավիճակ է շնորհվել։
Վարկանիշային աղյուսակում կաթոլիկ եկեղեցու առաջնորդը զբաղեցրել է 3-րդ տեղը։
2013թ.-ի ազդեցիկ մարդկանց ցանկում են Իրանի նախագահ Հասան Ռուհանին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին, Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան։
Time ամսագիրը Ֆրանցիսկոս պապին 2013-ի «Տարվա մարդ» էր հռչակել։

Դիտվել է՝ 2281

Մեկնաբանություններ