Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է

Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է
10.01.2014 | 16:19

Առաջիկայում Թուրքիայում կսկսվի մեկ այլ կոռուպցիոն սկանդալ՝ հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, հայտնում է CNNTurk-ը։ Նա հիշեցրել է, որ իր կուսակցությունը վաղուց էր հայտարարել, թե Թուրքիայում ժողովրդավարությունը վտանգի տակ է։ «Երկրում իշխանությունը բաժանելու սկզբունքը խախտված է։ Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին մենք կառավարության կողմից իրականացված այլ կոռուպցիոն խախտումների ականատես կլինենք»,-ասել է Քըլըչդարօղլուն։
Ընդդիմության առաջնորդը հերքել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, թե երկրում կոռուպցիոն սկանդալը, որի շրջանակներում տասնյակ մարդիկ էին ձերբակալվել, տեղի է ունեցել կառավարությունը տապալելու համար։«Հստակ երևում է նախարարների և այլ բարձրաստիճան անձանց մասնակցությունը կոռուպցիային»,-հայտարարել է Քըլըչդարօղլուն։

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ