2013-ի տարեվերջին Թուրքիայում բռնկված կոռուպցիոն սկանդալին վերաբերող արձագանքները շարունակվում են միջազգային մամուլի հրապարակումներում: Հիմնականում շեշտադրվում է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու գյուլենական կրոնական շարժման առաջնորդ Ֆեթհուլլահ Գյուլենի հակամարտությունը: Նախկինում այդ իսլամական շարժումը համարվել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքական հենարանը:
Ամերիկյան «Wall Street Journal» պարբերականը գրում է, որ կաշառակերության գործով հարցաքննությունները հետզհետե կեղտոտ վիճաբանության են վերածվում: Թուրքիայի բյուրոկրատիան դարձել է մարտադաշտ Էրդողանի ու Գյուլենի տիրապետած ուժի ցուցադրության համար:
«New York Times» թերթը, վկայակոչելով վերլուծաբանների տեսակետները, նշում է, որ Էրդողանի կառավարությունը գտնվում է աննախադեպ դժվար ճգնաժամային կացության մեջ: «Ոստիկանությանը տակնուվրա անող թուրքական կառավարությունն այժմ էլ փորձում է ավելի շատ իշխանություն հաստատել դատական համակարգի վրա»,- գրում է թերթը:
«Boomberg» պարբերականն էլ նկատում է, որ կառուպիցայի գործով հարցաքննությունները հակազդեցությունների շղթայական ռեակցիա են առաջ բերում`գրում է ermenihaber-ը: