Թունիսի կառավարության ղեկավար, չափավոր-իսլամիստական «Վերածննդի կուսակցության» առաջնորդներից Ալի Լարաեդը հայտարարել է իր հրաժարականի մասին: Լարաեդը Թունիսի վարչապետ էր դարձել 2013-ի փետրվարին: Քաղաքական ճգնաժամի նոր ալիքի հետ 2013 թ. հոկտեմբերին կառավարությունն ու ընդդիմադիր արհմիությունները «ազգային երկխոսություն» էին սկսել, որի հետևանքը դարձավ կառավարության հրաժարականը:
Կառավարության հրաժարականի մասին որոշումը հայտնի էր դարձել դեռ 2013 թ. դեկտեմբերի 15-ին: Այն ժամանակ որպես Լարաեդի պաշտոնական հետնորդ նշվել էր արդյունաբերության նախարար Մեհդի Ջոմայի անունը: