Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Իրանը և Ռուսաստանը 1.5 մլրդ-ի գործարք են կնքում

Իրանը և Ռուսաստանը 1.5 մլրդ-ի գործարք են կնքում
11.01.2014 | 14:09

Ըստ Reuters-ի աղբյուրների` Իրանը և Ռուսաստանը բանակցություններ են վարում իրանական սև ոսկու և ռուսական ապրանքների փոխանակման շուրջ: Ասվում է, որ խոսքը ամսական մոտ 1,5 մլրդ դոլարի գործարքի մասին է: Ռուսաստանը պատրաստվում է Իրանից գնել օրական 500 հազար բարել նավթ` մեծ քանակությամբ ռուսական սարքավորումների և այլ ապրանքների դիմաց: Գործակալության իրանական աղբյուրը տեղեկացրել է, թե ամենայն հավանականությամբ պայմանագիրը կկնքվի հնարավորինս կարճ ժամկետներում: Իրանի և ՌԴ-ի միջև ապրանքափոխանակության այս պայմանագիրը կստորագրվի անկախ նրանից, թե Ժնևում միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնություն ձեռք կբերվի կամ ոչ: Reuters-ը նշում է, որ ռուսական իշխանությունները մինչ այժմ գործարքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեն տվել:

Նշենք, որ երեկ Ժնևում Իրանի և ԵՄ միջև բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել անցած տարվա նոյեմբերի 24-ին Իրանի միջուկային ծրագրի շուրջ կողմերի միջև պայմանավորվածությունների կատարման հիմնական չլուծված կետերի վերաբերյալ: Ըստ ընդունված համաձայնության, Իրանը ուրանը կարող է հարստացնել 5 տոկոսից ոչ ավելի, պետք է թույլատրի ՄԱԳԱՏԵ-ի տեսուչներին այցելել իր միջուկային օբյեկտներ և սառեցնի պլուտոնիումի արտադրությունը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 829

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ