Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ռաֆայել՝ Ռաֆայելի ձեռքով

Ռաֆայել՝ Ռաֆայելի ձեռքով
11.01.2014 | 17:05

Գրանադայի համալսարանի գեղեցիկ արվեստների ֆակուլտետի դասախոս Լուիս Ռոդրիգո Ռոդրիգես Սիմոնը վստահեցնում է, որ «Փոքր Մադոննան Ֆոլինյոյից» կտավը, որը համարվում է Վատիկանում գտնվող կտավի կրկնօրինակը, պատկանում է Ռաֆայելի վրձնին, գրում է El Pais-ը։
16-րդ դարի նշանավոր նկարչի կտավում փոքրացված չափերով կրկնվում է Վատիկանում պահվող «Մադոննան Ֆոլինյոյից» ստեղծագործությունը։ Երեք տարի այս աշխատանքը մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո արվեստաբանը եզրակացրել է, որ կտավը վրձնել է անձամբ Ռաֆայել Սանտին։ «Փոքր Մադոննան» Կորդովայում է հայտնվել Ֆրանսիայից՝ 19-րդ դարի վերջին։ Ռոդրիգես Սիմոնը պարզել է, որ դրանից առաջ նկարը փայտից փոխանցվել է կտավի վրա։ Այդ միջոցը հենց այդ ժամանակ հաճախ էին կիրառում ֆրանսիացի վերականգնող մասնագետները։ Իսպանացի հետազոտողը ենթադրում է, որ իր ձեռքում է հայտնվել հեղինակային օրինակ կամ ապագա առավել խոշոր կտավի նախնական տարբերակը։ Պարբերականը մեջբերում է Վերածննդի դարաշրջանի կերպարվեստի մի փորձագետի տեսակետը, որ Ռաֆայելը երբեք չէր կրկնում իր թեմաները և չէր կրկնօրինակում իր կտավները։

Դիտվել է՝ 2543

Մեկնաբանություններ