Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին հրավիրել է Թեհրան: Հրավերի նախօրեին հայտարարվել էր, որ Իրանի և վեց ուժերի` Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև միջանկյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել Թեհրանի միջուկային ծրագրի իրականացման շուրջ: Նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Իրանը կրճատելու է իր միջուկային ծրագիրը` միջազգային պատժամիջոցների թեթևացման դիմաց: