Իրենց «Սիրիայի բարեկամներ» անվանող պետությունների մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ Փարիզում խորհրդակցում են՝ փորձելով Սիրիայի Ազգային կոալիցիայի մաս կազմող ընդդիմադիր ուժերին բանակցությունների սեղանի մոտ բերելու ճանապարհներ գտնել:
Խորհրդակցությանը մասնակցում են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Հունվարի վերջին Սիրիայի հարցով բանակցություններ են անցկացվելու Շվեյցարիայում: Ընդդիմադիր ուժերը հակասական դիրքորոշումներ ունեն Ժնևում կայանալիք բանակցություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: Ընդդիմադիր Ազգային կոալիցիան հայտարարել է, թե բանակցություններին կմասնակցի, եթե երաշխիքներ տրվեն, որ նախագահ Բաշար ալ-Ասադը դրանց չմասնակցի, որևէ դեր չունենա անցումային կառավարության կազմում: