Իրանի նավթի նախարարությունը հերքել է տեղեկությունը Իրանի և Ռուսաստանի միջև «Նավթ` ապրանքների դիմաց» հնարավոր բարտերային գործարքի կնքման մասին` վկայակոչելով կառույցի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աքբար Նեմաթոլլահիի հայտարարությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով իր իրանական և ռուսական աղբյուրները, հայտնել էր, որ այդ երկրները բանակցություններ են վարում: Ամեն ամիս Իրանը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի նավթ է տրամադրելու Ռուսաստանին, փոխարենը ստանալու է ապրանքներ: Ըստ լուրերի, Իրանն իրացնելու է նավթը` շրջանցելով արևմտյան պատժամիջոցները: