Թուրք քաղաքական գործիչները ծեծկռտուք են սկսել կոռուպցիոն սկանդալի հետևանքները քննարկելու ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Միջադեպը եղել է խորհրդարանական հանձնաժողովի նիստում` կառավարության կողմից դատավորների և դատախազների նկատմամբ վերահսկողության մեծացման վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ:
Կռվի ժամանակ պատգամավորներից մեկը բարձրացել է սեղանի վրա և սկսել ոտքով խփել հակառակորդներին, իսկ նիստի մյուս մասնակիցը հակառակորդի վրա է նետել iPad-ը: Կռիվը սկսվել է դատական համակարգի ներկայացուցչի պատճառով, որն օրենքը հակասահմանադրական է համարել: Դատավորը վրդովվել է, երբ նրա հայտարարությունը չեն գրանցել նիստի արձանագրության մեջ: