Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի կառավարությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ աջակցություն խնդրելով Շոտլանդիայի հետ վեճի առնչությամբ, քանի որ վերջինս ցանկանում է դուրս գալ Միացյալ Թագավորության կազմից: Բրիտանիայի վարչապետին մոտ կանգնած աղբյուրները տեղեկացրել են, որ երկիրը խիստ հետաքրքրված է Շոտլանդիայի անկախության հանրաքվեին Ռուսաստանի աջակցությամբ, որն այս տարի նախագահելու է «Մեծ ութնյակում»:
Քեմերոնի օգնականը խոսել է Շոտլանդիայի հնարավոր անկախության մասին որպես մի իրադարձության, որն արձագանք կստանա եվրոպական շատ երկրներում: Ի պատասխան Քեմերոնի ցանկության՝ Ռուսաստանի աջակցությունը ստանալու վերաբերյալ, Շոտլանդիայի առաջին նախարարը նշել է. «Այդ հաղորդագրությունները ևս մեկ անգամ առիթ են տալիս բրիտանական կառավարության կուլիսային խաղերին անդրադառնալու»: