Հռոմում ցուցարարները փողոց են դուրս եկել՝ պաշտպանելու ավանդական ընտանիքների իրավունքները: Ընտանեկան ասոցիացիաների ֆորումի նախագահ Ֆրանչեսկո Բելետին կարծում է, որ Իտալիայում միասեռական ամուսնությունները լեգալացնելու ռեալ վտանգ կա: Մարդիկ կարող են կորցնել իրենց տեսակետն ազատորեն արտահայտելու հնարավորությունը, որ ընտանիքը պետք է կազմված լինի տղամարդուց, կնոջից և նրանց զավակներից, կարծում է Ֆրանչեսկո Բելետին: Նրա խոսքով՝ Հռոմի քաղաքապետ Իգնացիո Մարինոն կողմ է միասեռական ամուսնությունների լեգալացմանը, որն ընդհանուր ոչինչ չունի Իտալիայի պատմության ու կրոնի հետ: Այդ օրենքները կործանում են անհատականությունը, համոզված է Բելետին: