Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո կդնի

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման վետո կդնի
13.01.2014 | 16:15

Իրանը և աշխարհի 6 գերտերությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան համաձայնության են եկել, որ հունվարի 20-ին ուժի մեջ մտնի Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ժամանակավոր համաձայնագիրը: ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասել է, որ կողմերը պետք է խնդրեն ՄԱԿ-ի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը՝ ստուգել համաձայնագրի կիրարկումը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ողջունել է նման զարգացումը և հայտնել, որ վետո կդնի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ նախատեսող ցանկացած օրինագծի վրա, եթե խոչընդոտի բանակցությունների ընթացքին:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ