Թուրքիայում ժողովրդավարությունը սպառնալիքի տակ է` հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: TRT Haber կայքը գրել է, որ Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում իրականացված «հակակոռուպցիոն գործողություններն» ուղղված են ոչ միայն իշխող կուսակցության, այլև ողջ երկրի դեմ։ «Եթե չդադարեցվի նման խմբավորումների գործունեությունը, որոնց նպատակը կառավարության թուլացումն է, ապագայում այդ քայլերը կկրկնվեն»,-ասել է Էրդողանը՝ պնդելով, որ այդ ամենը տեղի է ունենում քաղաքապետի ընտրություններին ընդառաջ, որը նախատեսված է մարտին։
Էրդողանը վստահ է, որ Թուրքիան կկարողանա հաղթահարել այդ խնդիրները։