Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Օրինաչափ չէ

Օրինաչափ չէ
15.01.2014 | 15:47

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մորից` Ալլա Հովհաննիսյանից, ով այժմ գտնվում է արտերկրում, հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ժամանակ առ ժամանակ ակտիվացմանը, հարցազրույցներ տալուն և գործող իշխանությանը քննադատելուն: Օրինաչա՞փ է, որ նա այսօր փորձում է հրապարակային քաղաքականություն վերադառնալու փորձեր անել:

«Ինձ համար Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն տարբերվում միմյանցից: Ինչպես օրինաչափ չէ, որ տասը հոգու սպանություններից հետո Սերժ Սարգսյանը վեց տարի է, ինչ ղեկավարում է Հայաստանը, այնպես էլ օրինաչափ չէ, որ Ռոբերտ Քոչարյանը մտածում է վերադարձի մասին»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 817

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ