Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Մեկնարկել է «Իմ ընտանիքը» լուսանկարչական մրցույթը

Մեկնարկել է «Իմ ընտանիքը» լուսանկարչական մրցույթը
15.01.2014 | 16:27

«Համահայկական ծնողական կոմիտեն» կազմակերպում է լուսանկարչական մրցույթ «Իմ ընտանիքը» թեմայով:

Մասնակցության համար պետք է մինչև մարտի 1-ը ուղարկեք ձեր ընտանիքի լուսանկարը (ծնողները երեխայի կամ երեխաների հետ): Դրամական պարգևները, որ սահմանված են մրցույթի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրավողների համար, տրամադրվելու են որևէ անապահով ընտանիքի` հաղթողի ընտրությամբ:
«Համահայկական ծնողական կոմիտեի» նախագահ Արման Բոշյանը irates.am-ին տեղեկացրեց, որ ՀՀԾԿ կատարելու է ընտանեկան արժեքների լայն քարոզչություն, ինչպես նաև պատրաստվում է անցկացնել դրամահավաքներ` աջակցելու համար սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք պատրաստվում են երեխա ունենալ: Կոմիտեն նաև զբաղվելու է հղիության արհեստական ընդհատման հետ կապված խնդիրների լուսաբանմամբ: Համագործակցելու են բժիշկների հետ` փորձելով քչացնել հղիության արհեստական ընդհատումների դեպքերը մեր երկրում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ