Սիրիայում անցումային կառավարությունը պետք է ձևավորվի Ժնև-2 միջազգային համաժողովից հետո` հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով համաժողովում: «Հույս ունեմ, որ Ժնևի համաժողովի արդյունքը կլինի անցումային կառավարությունը»,- ասել է նա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ընդգծել է, որ Սիրիայի ամենալուրջ հումանիտար մարտահրավերը սովն է: Պան Գի Մունի խոսքով՝ բնակչության կեսից ավելին շտապ հումանիտար օգնության կարիք ունի: Նա նշել է նաև, որ Սիրիայում ռազմական հակամարտության ընթացքում փակվել են բժշկական հաստատությունների 40%-ը: