Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը աշխատանքային այց է կատարում Մերձավոր Արևելքի երկրներ: Հորդանանից նա մեկնել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին և վարչապետ Վայիլ ալ Խալկին: SANA գործակալությունը հաղորդում է, որ հանդիպումներում քննարկվել են Ժնև -2-ին վերաբերող հարցեր: Զարիֆը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ընդհանուր դիրքորոշման մշակմանը, որը թույլ կտա նորմալացնել իրավիճակը Սիրիայում: Նա հակամարտության բոլոր կողմերին կոչ է արել պայքարել ահաբեկչության ու էքստրեմիզմի դեմ, որը ընդհանրական մարտահրավեր է: Զարիֆի օրակարգում նախատեսված է այց նաև Իրաք:
ԱՄն պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին հայտարարել էր, որ Իրանը կարող է լուրջ դեր ունենալ սիրիական հակամարտության հաղթահարման մեջ, բայց իբրև ոչ պաշտոնական մասնակից Ժնևյան բանակցությունների, որ նախատեսված են հունվարի 22-ին: Պատճառը Քերին համարել է այն իրողությունը, որ Իրանը չի ընդունել Ժնև -1-ի պայմանավորվածությունները 2012 թ.: Կոնֆերանսին Իրանի մասնակցության պայմաններից մեկը կարող է լինել պաշտոնական ուղերձը Դամասկոսին՝ դադարեցնել ռմբակոծությունները և հումանիտար միանցք բացել: Իրանի իշխանությունները վճռական են տրամադրված կոնֆերանսին մասնակցության առումով, բայց նախպայմաններ չեն ընդունում: