Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Եռաքաղաքացին՝ սեփական ավիաընկերությամբ ու ռեստորանով

Եռաքաղաքացին՝ սեփական ավիաընկերությամբ ու ռեստորանով
15.01.2014 | 17:54

Ժերար Դեպարդիեն Բելգիայում սեփական ավիաընկերություն է գրանցել՝ գրել է Բրյուսելի L'Echo թերթը: Գրանցումը կատարվել է դեռ 2013-ի նոյեմբերին և ստացել է Cyran'R անվանումը՝ հավանաբար ֆրանսիացի բանաստեղծ Սիրանո դե Բերժերակի պատվին, ում դերը Դեպարդիեն խաղում էր 1990 թվականից: Ավիաընկերության իրավաբանական հասցեն համընկնում է Նեշենի հասցեի հետ, որտեղ Ֆրանսիայից հեռացած Դեպարդիեն տուն է գնել, իսկ օդանավակայանը կլինի Լիլում: L'Echo-ն նաև հաղորդում է, որ Դեպարդիեն արդեն մեկ ինքնաթիռ է գնել իր ավիաընկերության համար: Բելգիայում հանրահայտ ֆրանսիացին նաև անշարժ գույքի Cogimmo գործակալության և La Cave à Gérard գինու խանութի տեր է, որտեղ վաճառվում են հանրահայտ մարդկանց արտադրած գինիները: Դեպարդիեն պատրաստվում է Բելգիայի Տուրնե քաղաքում ռեստորան բացել: Ռեստորանների ցանց նա ունի Փարիզում, որտեղ մատուցվում են նրա խաղողից պատրաստված գինիներ: Բելգիայի ու Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող Ժերար Դեպարդիեն պահպանում է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը:

Դիտվել է՝ 1150

Մեկնաբանություններ