Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հանրաքվեն կայացավ, արդյունքները՝ երեք օրից

Հանրաքվեն կայացավ, արդյունքները՝ երեք օրից
16.01.2014 | 11:36

«Մուսուլման եղբայրները» չկարողացան ձախողել Եգիպտոսի նոր սահմանադրության հանրաքվեն: Քվեարկությունը երկրորդ օրը երկարացվեց մինչև երեկոյան տասը, որպեսզի աշխատողները ևս մասնակցեն: Հարցման պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան ավարտից 72 ժամ հետո: ԿԸՀ-ի տվյալներով՝ հանրաքվեի առաջին օրն ընտրողների մասնակցությունը կազմել է 52 %: Քվեարկության երկու օրերին 11 զոհ է եղել՝ գերազանցապես Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներից, ևս մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է հանրաքվեի կողմնակիցների ու հակառակորդների բախումներում: Հանրաքվեի ընթացքին հետևել են իրավապաշտպան 128 կազմակերպություններ, գրանցվել է 115 բողոք, որը եգիպտացի դիտորդների կարծիքով այնքան էլ մեծ թիվ չէ:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ