Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Յանուկովիչը վախենում է Տիմոշենկոյից

Յանուկովիչը վախենում է Տիմոշենկոյից
16.01.2014 | 11:52

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Սենատում անդրադարձել է Ուկրաինայի իրավիճակին: Նա ասել է, թե ուկրաինացի չինովնիկների հետ յուրաքանչյուր հանդիպման ընթացքում ԱՄՆ-ը բարձրացնում է նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը, սակայն դեռևս արդյունք չկա: ԱՄՆ-ը շարունակում է հորդորել Ուկրաինային` Տիմոշենկոյին բաց թողնել Գերմանիայում բուժվելու համար: «Դա ցույց կտար, որ Ուկրաինան հավատարիմ է եվրոպական արժեքներին, բայց, երևում է, այսօր նախագահը պատրաստ չէ անելու այդ քայլերը», -ասել է Նուլանդը:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին էլ նշել է, որ եթե Յանուկովիչը ցանկանար, նա կարող էր Տիմոշենկոյին բաց թողնել և լուծել պրոբլեմների մի մասը, բայց նա «երևակայություն կամ վճռականություն չունի դրա համար»: «Նա վախենում է, որ Տիմոշենկոն կազատվի և կմասնակցի ընտրություններին: Նա չափազանց վախեցած է իշխանությունը կորցնելու հնարավորությունից»,-նշել է Բժեզինսկին:

Նշենք, որ Ուկրաինայում Յուլիա Տիմոշենկոյի հարցով գործունեություն իրականացնող Քոքս-Կվասնևսկու առաքելությունը մինչ Վիլնյուսի գագաթնաժողովը ավարտել է իր աշխատանքը, որի արդյունքում որևէ տեղաշարժ չգրանցվեց Տիմոշենկոյի հարցում: Ուկրաինայի Գերագույն ռադան մի քանի անգամ տապալեց հարցը քննարկելու հնարավորությունը: ԵՄ-ը նախապես պահանջել էր Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դիմաց ազատ արձակել Տիմոշենկոյին, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա բուժման կուրս անցնել Գերմանիայում: Հարցին վերաբերող օրենքի նախագիծը, այն է` բանտարկյալներին հնարավորություն տալ բուժման նպատակներով ժամանակավորապես մեկնել արտասահման, եթե նրանց բուժման համար համապատասխան պայմաններ չկան Ուկրաինայում, օրակարգում չընդգրկվեց: Մայդանի իրադարձությունների ֆոնին Տիմոշենկոն հացադուլ հայտարարեց: Նրա վիճակը գնալով վատանում է:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 865

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ