Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պատրաստ են աջակցել ամեն տեսակ ընդվզման

Պատրաստ են աջակցել ամեն տեսակ ընդվզման
16.01.2014 | 16:24

Չնայած իրենց ընդդիմադիր հայտարարած հայաստանյան տարբեր ուժեր տարբեր պատկերացումներ ունեն իշխանափոխության, ժողովրդին հրապարակ բերելու, հրապարակ բերելուց հետո իրականացվելիք քայլերի մասին, և ամեն մեկն էլ առաջնորդվում է իր պատկերացումներով, կյանքը ցույց տվեց, որ նրանք առանձին-առանձին հրապարակ են կարողանում հանել միայն իրենց համախոհներին: Ոչ ավելին:

Անցյալ տարվա ընթացքում, ի թիվս այլ քաղաքական ուժերի, մի շարք նախաձեռնություններով հանդես եկավ նաև «Նախախորհդարանը», որը պահանջում է ոչ թե սոսկ իշխանափոխություն, այլ` համակարգափոխություն:
Մասնակցելո՞ւ է «Նախախորհրդարանը» հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքին, որն ուղղված է ընդդեմ կենսաթոշակային կուտակային համակարգի ներդրման:
«Նախախորհրդարանի» համակարգող Գարեգին Չուգասզյանը irates.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք մասնակցելու են, քանի որ ամեն տեսակ ընդվզում պետք է ստանա իրենց աջակցությունը:
«Սա ժողովրդի արթնեցման ձև է»,- մեր զրույցում ասաց նա: Գարեգին Չուգասզյանը նշեց, որ իրենց նպատակը մնում է նույնը` համակարգափոխությունը, իսկ արդյունքները կգումարվեն կաթիլ-կաթիլ: Կարևւորը, ըստ նրա, շարժում ձևավորելն է:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1774

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ