Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կատալոնիա՞ն, թե՞ Շոտլանդիան՝ ո՞վ առաջինը կանկախանա

Կատալոնիա՞ն, թե՞ Շոտլանդիան՝ ո՞վ առաջինը կանկախանա
18.01.2014 | 11:13

Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախության հանրաքվեի օգտին: Reuters-ը հաղորդում է, որ կողմ են քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝ 43, երեքը մնացել են ձեռնպահ: Իսպանիայի խորհրդարան կուղարկվի Կատալոնիայում անկախության հանրաքվե անցկացնելու թույլտվության պահանջագիրը, որը, ամենայն հավաանականությամբ, կմերժվի: Կատալոնիայի անկախության համար պայքարում է կառավարող «Կոնվերգենցիա և միություն» դաշինքը, ում առաջնորդ Արթուր Մասը գլխավորում է կառավարությունը: Նա իր կողմնակիցների հետ օրինակ է բերում Շոտլանդիայի իրավիճակը, որի բնակիչները 2014-ին Մեծ Բրիտանիայից անկախանալու հանրաքվե են անցկացնելու: Իսպանական խորհրդարանի երկու պալատներում էլ մեծամասնություն ունի Ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է վարչապետ Մարիանո Ռախոյը: Նա դեմ է հանրաքվեին: Մադրիդի մերժման դեպքում Մասը ծրագրում է հանրաքվեի անցկացման մասին տեղեկացնել, սակայն քվեարկությունը ամենայն հավանականությամբ կարգելի սահմանադրական դատարանը: Հանրաքվեին Մասի կարծիքով կարող են փոխարինել խորհրդարանական ընտրությունները, որոնք 2016 թ. են տեղի ունենալու:
Անկախությանը կողմ է Կատալոնիայի բնակչության կեսը: Ավելի քիչ են նրանք, ովքեր համաձայն են Մադրիդից անջատվել՝ ԵՄ-ից դուրս գալու պայմանով: Հանրաքվեի գաղափարն ընդունում է կատալոնացիների 80 տոկոսը: Անկախության պահանջը Կատալոնիան, որ մինչև XVIII դարը Արագոնի թագավորության կազմում էր, նոր չի առաջադրում: Իրենց պահանջները նրանք հիմնավորում են իսպանացիներից լեզվական ու մշակութային տարբերություններով: Լրացուցիչ փաստարկ է Կատալոնիայի առավել բարեկեցիկ տնտեսական իրավիճակը: 2013-ի հունվարին Կատալոնիայի խորհրդարանը ընդունեց անկախության խորհրդանշական հռչակագիր:

Դիտվել է՝ 1028

Մեկնաբանություններ