Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Միայն Սիրիան կարող է որոշել, թե ինչ ճանապարհներով հասնի նպատակին

Միայն Սիրիան կարող է որոշել, թե ինչ ճանապարհներով հասնի նպատակին
18.01.2014 | 10:50

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ներկայացրել է ՌԴ-ի, Սիրիայի, Իրանի տեսակետը սիրիական ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ. «Մենք ուզում ենք, որ Սիրիան մնա սուվերեն պետություն, որ ապահովվի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, հավասար իրավունքներ ունենան էթնիկ, կրոնական և մյուս խմբերը, որ ապրում են Սիրիայում, որպեսզի Սիրիան ապրի խաղաղության ու անվտանգության մեջ իր հարևանների հետ: Իհարկե, մենք, ինչպես Սիրիայի ժողովուրդը, ինչպես Իրանը, շահագրգռված ենք իսպառ վերացնելու ահաբեկչության օջախները սիրիական տարածքում»: Լավրովն ասել է, որ դա ընդհանրական դիրքորոշում է, որը կիսում է միջազգային հանրությունը: Նա գտնում է, որ միայն Սիրիան կարող է որոշել, թե ինչ ճանապարհներով հասնի այդ նպատակին:

Դիտվել է՝ 856

Մեկնաբանություններ