Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին` Զառա Ֆիլիպսը, դուստր է ունեցել Գլոսթերշիր կոմսության Թագավորական հիվանդանոցում: Ֆիլիպսի ամուսինը` Մայքլ Թինդալը, ներկա է գտնվել դստեր ծնունդին: Բուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները ասել են, որ նորածնի անունը հայտնի կլինի ավելի ուշ: Բրիտանական գահի հավակնորդների թվում նորածինը 16-րդն է, երեխային ոչ մի կոչում չի շնորհվի: