Եթե առաջիկա հանրաքվեով Շոտլանդիան դուրս գա Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության կազմից, Եվրամիություն նրա մուտքը կձգվի տարիներ՝ հայտարարել է Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգտոնը: «Եթե Շոտլանդիան դադարի Մեծ Բրիտանիայի մաս լինել, մեխանիկորեն կդադարեցվի նրա անդամակցությունը Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին և ՄԱԿ-ին: Բոլոր այդ կառույցների հետ Գլազգոն պետք է անդամության բանակցություններ սկսի զրոյից»,-ասել է Լիդինգտոնը: