Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«Էմփիրեյը» կներկայանա նոր երգերով

«Էմփիրեյը» կներկայանա նոր երգերով
18.01.2014 | 13:13

«Մեկընդմիշտ», «Անտոմս ուղևոր», «Սև ու սպիտակ», «Մոտ է ավարտը», «Քանի դեռ դու հիշում ես ինձ»:
Ռոքի սիրահարները «Էմփիրեյի» սիրված երգերը այսուհետ լսելու են Եվա Սուջյանի կատարմամբ: Խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը ԱՄՆ-ում է: Նրան փոխարինում է սիրված երգչուհի Եվա Սուջյանը:
Խմբի անդամ, երգահան Գիսանե Պալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երգացանկում պահպանելու են «Էմփիրեյի» հայտնի ու սիրված երգերը: Խումբը վերսկսելու է բուռն գործունեությունը: Նոր տարում կձայնագրվեն նոր երգեր, կլինեն համերգներ:
Անակնալ այս փոփոխությանը ինչպե՞ս են արձագանքում «էմփիրեյի» երկրպագուները:
Գիսանե Պալյանն ասաց, որ խմբի երկրպագուները հավանել են Եվայի կատարումները, բացասական կարծիքներ գրեթե չկան: Համենայն դեպս Ֆեյսբուք սոցցանցում արձագանքները դրական են եղել:
Հավելենք, որ հաջորդ տարի «Էմփիրեյ» ռոք խումբը կնշի իր 20-ամակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ