Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Երիտասարդ հայուհին մասնակից է Ուզբեկստանի նախագահի դստեր կոռուպցիոն սկանդալին

Երիտասարդ հայուհին մասնակից է Ուզբեկստանի նախագահի դստեր կոռուպցիոն սկանդալին
18.01.2014 | 17:37

Գայանե Հակոբյան անունով մոտ 20-ամյա երիտասարդ հայուհին, ով նախկինում վաճառողուհի է աշխատել, իսկ այժմ Ուզբեկստանի նախագահի դստեր՝ Գյուլնարա Կարիմովայի օգնականն է, մասնակից է շվեդա-ֆիննական «TeliaSonera» հեռահաղորդակցական ընկերության հետ կապված կոռուպցիոն սկանդալին։

Բրիտանական BBC լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ուզբեկ լրագրողների խումբը պարզել է, որ ընկերությունը 300 միլիոն դոլար է վճարել Ուզբեկստանի բջջային կապի շուկա մտնելու համար։ Այդ գումարը փոխանցվել է փոքր մի ընկերության, որը գրանցված է Ջիբրալթարում Գայանե Ավագյանի անունով։ Վերջինս ոչ մի առնչություն չունի հեռահաղորդակցության ոլորտի հետ։
Աղբյուրի համաձայն՝ Կարիմովայի հետ մտերիմ կապեր ունեցող Գայանեն Տաշկենտում գործող բուտիկներից մեկում աշխատել է վաճառողուհի։ Խանութը պատկանել է Ուզբեկստանի նախագահի դստերը։ Գայանեն Գյուլնարային օգնել է նաև Մոսկվայում կայացած նորաձևության ցուցադրություններում և վերջինիս ամենավստահելի մարդկանցից է։

Դիտվել է՝ 1156

Մեկնաբանություններ