ԱՄՆ-ը 2014 թ. Վրաստանին՝ որպես Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագրում ներառված երկրի, 60 մլն դոլար կհատկացնի: Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ընդգծվում է միջոցների հատկացման կարևորությունը՝ ԱՄՆ-ում ծախսերի կրճատման ֆոնին։ «Դա ևս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ ԱՄՆ-ն Վրաստանը դիտարկում է որպես ռազմավարական ու կարևոր գործընկեր»,- հայտնում են Վրաստանի ԱԳՆ-ից։