Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Սիրիայում խաղաղության հույս է նշմարվում

Սիրիայում խաղաղության հույս է նշմարվում
19.01.2014 | 12:08

Սիրիայի ազգային կոալիցիան, որը երկրի գլխավոր ընդդիմադիր ուժն է, կմասնակցի «Ժնև-2» -ին: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած քվեարկության ժամանակ կոալիցիայի 58 անդամ կողմ է քվեարկել մասնակցությանը, դեմ է եղել 14-ը, կոլաիցիայի 2 անդամ ձեռնպահ է մնացել: Այսպիսով` հունվարի 22-ին Ժնևում Սիրիայի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները, հնարավոր է, համաձայնության գան երկրում խաղաղության հաստատման շուրջ:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը հայտարարել էին, որ Ժնևում կայանալիք խաղաղ բանակցություններին չմասնակցելու դեպքում կդադարեցնեն աջակցել Սիրիայի ազգային կոալիցիային: Օրեր առաջ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Մոսկվայում հայտարարել էր, թե երկրի իշխանությունը պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ` ծայրահեղականների դեմ պայքարում: Նա նշել էր, որ Սիրիայի իշխանությունը զինված ուժերն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարում և ընդդիմության հետ բանակցությունների հիմքում պետք է լինեն 2013-ին տեղի ունեցած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի արդյունքներն ու ՄԱԿ-ի ԱԽ ընդունած Սիրիայի վերաբերյալ բանաձևերը, որոնցում դատապարտվում է բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 973

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ