Այսօր Հռոմի բոլոր բնակիչները և հյուրերը ստիպված կլինեն հրաժարվել մեքենաներից: Արգելքը կներառի Հռոմի թաղամասերի գրեթե կեսը, պատմական կենտրոնն ու «կանաչ գոտին», կթույլատրվեն հեծանիվները, էլեկտրական տրանսպորտային միջոցները, մոպեդները: Նպատակը քաղաքացիներին հիշեցնելն է բնապահպանության մասին և հասարակական տրանսպորտի օգտագործումը խրախուսելը: