Լիբիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ զինված գրոհայինների խմբավորումների միջև բախումների պատճառով, որոնք շարունակվում են արդեն 2-րդ շաբաթը՝ հաղորդել է «Ալ Ջազիրա»-ն։ Որոշումը կայացվել է Համընդհանուր ազգային կոնգրեսի արատահերթ նիստում, որը հրավիրվել է ռազմաօդային ուժերի վրա գործած հարձակումից հետո։ Ռազմաբազան գրավելու փորձի մասին տեղեկության ստացումից հետո օդ են բարձրացվել լիբիական բանակի ռազմական ինքնաթիռները։ «Ավիացիան շարժվել է բազայի ուղղությամբ և ոչնչացրել թիրախները»,- հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Նա ավելացրել է, որ բազայի վրա հարձակում գործածներին հետևել են, երբ նրանք փորձել են փախչել անապատ։ Լիբիայի հարավում միջցեղային բախումներն սկսվել են հունվարի 10-ից և արդեն տասնյակ մարդիկ են սպանվել։