Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Կիևում հասան կատապուլտի

Կիևում հասան կատապուլտի
21.01.2014 | 01:50

Կիևի Գրուշևսկու փողոցում, որտեղ կիրակի օրը բախումներ են եղել ցուցարարների և իրավապահների միջև, ակտիվիստների խումբը կատապուլտ է կառուցել:
Ավելի վաղ УНН-ը հաղորդել էր, որ Գրուշևսկու փողոցում դիմադրությունն ակտիվացել է: «Ցուցարարներն ակտիվացել են և քարեր են նետում»,- դեպքի վայրից հաղորդել է գործակալության թղթակիցը: Ակտիվիստները, թաքնվելով ինքնաշեն վահանների և բիոզուգարանի կափարիչների հետևում, փորձում են մոտենալ ներքին զորքերին:
Gazeta.ru-ի տվյալներով՝ ընդդիմության աջակիցները շարունակում են Գրուշևսկու փողոցում բարիկադներ ստեղծել, նաև պատրաստում են «Մոլոտովյան կոկտեյլներ»: «РБК-Украина»-ի հաղորդմամբ՝ ցուցարարների թիվը մոտ 2 հազար է:

Դիտվել է՝ 901

Մեկնաբանություններ